hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սլավիկ Ազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 17-ին Տավուշի Զորական գյուղում

Նրան ոգեշնչում էին ու ուրախացնում
Հարազատներն ու ընկերնեը, բոլորի հաջողություններով ուրախանում էր

Բնավորությամբ մարդասեր էր
Ընկերասեր, մարդամոտ, մեծ սիրտ ուներ, գյուղը շատ էր սիրում

Երազում էր
Անասնաբուժական ֆակուլտետում սովորել, ուզում էր գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվել

Նպատակներն ամբողջությամբ կապված էին գյուղի հետ
Երազում էր աշխատատեղեր ստեղծել իր գյուղում

Վարակիչ ժպիտ ուներ
Ամեն մանրուք արագ նկատում էր, կարեկցող էր

Վերջին զրույցը
Նկարներ էր ուղարկել ու գրել․ «Նկարներս լավ կպահեք»

Քեռուն ասել էր
Մսաղաց է, Անհնար է ողջ դուրս գալ

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական