
Ծնվել է
1983 թ․ օգոստոսի 26-ին Սյունիք մարզի Կապան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Խաղաղությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բնության գրկում։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հոգատար, ազնիվ, կամեցող մարդ։
Երազանքները
Լավ աշխատանքի հետ էին կապված։ Ավտոմեխանիկ էր Քաջարանի կոմբինատում։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բնավորությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 9-ին․ «Ո՞նց եք, ի՞նչ եք անում, ես լավ եմ։»
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի պայթյունից։