hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Ավետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ հունվարի 28-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ոգեշնչվում էր նկարչությամբ
Նրան ուրախացնում էր թուղթն ու մատիտը՝ ներքին աշխարհը գծերի վերածելով։

Ընտանիքի ջերմությամբ
Ժամանակն անցկացնում էր մոր ու ընկերների հետ։ Իրեն երջանիկ էր զգում սիրող մարդկանց կողքին։

Նրան նկարագրում են
Որպես քաղցրարյուն, ջիգյարով ու էմոցիոնալ մարդ, ով ամբողջությամբ նվիրվում էր բոլորին։

Երազում էր
Լավ աշխատանք ունենալ, որ կարողանար զբաղվել սիրած գործով՝ արվեստով։

Նրա մտածելակերպը տարբերվում էր
Նրբերանգներ էր նկատում այնտեղ, որտեղ ուրիշները չէին տեսնում։

Վերջին խոսքը մորը՝ հոկտեմբերի 6-ին
Չհուզվես, մա՛մ, լավ է լինելու…։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին, Հադրութում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։