
Ծնվել է
1996 թ․ հոկտեմբերի 28-ին Վայոց ձորի մարզի Սերս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը, որսը, գյուղը և այգեգործությունը։ Կապված էր հողի հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Նշանված էր, հոկտեմբերի 28-ին պետք է ամուսնանար։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համարձակ, հայրենիքին նվիրված, ճշմարտախոս և աշխատասեր էր։
Երազում էր
Ապագա կնոջ հետ ապրել գյուղում, շենացնել հայրենի գյուղը և ունենալ շատ երեխաներ։
Յուրահատկություններ
Համբերատար էր, երբեք չէր հոգնում։ Մանրակրկիտ ձևով հուշանվերներ էր պատրաստում։
Սիրում էր
Ստեղծագործել։ Ասում էր․ «Մարդը մահանալուց հետո հոգի է, իսկ մարմինը մոխրանում, հող է դառնում։ Հոգիս ճախրում է Աստծո մոտ։ Ես չեմ վախենում մեռնելուց»։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին ասել է․ «Մա՛մ, ինձ համար աղոթի։ Գալու եմ, բա ի՞նչ եմ անելու։ Մա՛մ ջան, գալու եմ, կսպասես, գալու եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 9։ 15 հոգու փրկել է պայթյունից։ Վերջում հրամանատարին իր մարմնով է ծածկել և զոհվել է։