
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 24-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Պատերազմի դաշտում երբեք չէր բողոքում, ասում էր․ «Ամեն ինչ լավ է»։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած աղջիկ ուներ և շատ զրուցում էր քույրերի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, մարդկային և բարեկամասեր էր։
Երազում էր
Բանակից գալ ու բոլոր նպատակները, որ հոր հետ որոշել էին, իրագործեր։
Յուրահատկություններ
Ամեն ինչում լավն էր տեսնում։
Վերջին ցրույց
Ամեն օր զանգում և ասում էր․ «Ամեն ինչ լավ է իմ մոտ, ձեր մասին մտածեք, քույրիկներս ո՞նց են։» Վերջին զրույցի ժամանակ ուժեղ պայթյուններ էին լսվում, ասում էր․ «Զորավարժություններ ենք անում»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. նոյեմբերի 15-ին Շուշիում։ Պատերազմը դադարեց, սակայն իրենից լուր չկար։ Հայրը գնացել է ԼՂՀ՝ տղայի մասին տեղեկություն ստանալու։ Նոյեմբերի 15-ին նրան տեղեկացնում են, որ որդու մարմինը տեղափոխել են Սևան։