
Ծնվել է
1997 թ․ հուլիսի 7-ին Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերական շրջապատը, հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ ֆուտբոլ խաղալով և համակարգչով ձևավորումներ անելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի ու բոլորի կողմից սիրված էր։ Հարգանքով և սիրով են հիշում նրան։
Յուրահատկություններ
Խոսելուց առաջ տաս անգամ մտածում էր։
Սիրում էր
Մաթեմատիկա և ֆիզիկա։
Վերջին զրույց
Խոսել են հոկտեմբերի 24-ին։ Ասել էր․ «Լավ ենք, ամեն ինչ լավ է, ապահով տեղ ենք, երևի շուտով հետ կգանք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին Հադրութում։ Խոցել է 17 տեսակի զինտեխնիկա և ստացել հետմահու մարտական խաչ։ Ժամերով սպասել է իր նշանակետին և անվրեպ խոցել։