
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 11-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելը։ Ամեն տեղ լավ տրամադրություն էր ապահովում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր էր, ընկերասեր, շրջապատի տրամադրություն բարձրացնող։
Երազում էր
Բանակից վերադառնալ և ընտանիքին օգնել։
Յուրահատկություններ
Որտեղ ինքն էր, բոլորը ուրախ էին։ Տխուր մարդկանց ուրախացնում էր, ուրախներին էլ՝ ավելի ուրախացնում։
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է։ Մնաց 3 ամիս, կվերջացնեմ, կգամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ջաբրայիլում։