
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։
Ուրախացնող մանրուքներ
Սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում՝ դիզայնի ֆակուլտետում։ Ամեն մանրուք կարող էր ուրախացնել նրան։ Ասմունքում էր։ Արվեստն ապրում էր նրա մեջ։
Մարդկանց մեջ
Ճանաչված էր իր ընկերասեր բնավորությամբ՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Շատ շփվող ու հոգատար էր։
Սեր մայրիկի նկատմամբ
Մայրիկին «իմ պոնչո» էր ասում։ Ամեն հարցում օգնում էր նրան, ինչպես նաև՝ տատիկին խնամելիս։ Ջիգյարով ու նվիրված էր։
Երազանքների տղան
Ընդունվել էր համալսարան։ Ցանկանում էր սովորել, աշխատել, ընտանիք կազմել ու ունենալ չորս երեխա։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 13-ին․ «Պապան ո՞նց ա, մա՛մ ջան, քեզ շատ պաչիկներ եմ անում»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին։
Հերոսի քայլը
Նրա սիրտը երբեք չէր թողնում ընկերներին մենակ։ Մարտի դաշտում էլ մնաց նույն Գոռը՝ նվիրված ու անփոխարինելի։