
Ծնվել է
2001 թ․ հունվարի 31-ին Տավուշի Վաղանիս գյուղում։
Ընտրված ուղին
Ընդունվել էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի տուրիզմի ֆակուլտետ։ Բնությունը սիրելն իր մեջ հայրենասիրություն էր։ Ուզում էր սովորել, աշխատել ու մնալ երկրում։
Մարդկանց մեջ
Բարի էր, հարգանքով, հոգատար։ Օգնում էր տան գործերում, դասընկերների հետ անգլերեն էր պարապում։
Անձնական բնույթով
Փակ էր, երազանքների մասին քիչ էր խոսում, բայց հայացքում զգացվում էր՝ նպատակ ուներ։
Լավ ա…
Միայն դա էր ասում։ Չէր ասում որ մարտի դաշտում է։
Վերջին ճամփան
Սակրավոր էր։ Ծառայում էր Մեղրիում։ Տարել էին Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 9-ին, Իշխանաձոր գնալիս, մեքենան խոցվում է։
Հիշողության մեջ
Նրան հիշում են որպես հայրենասեր ու քաջ մարդ։ Եղբայր է ունեցել, անունը դրել են Մխիթար։