
Ծնվել է
1991 թ․ հունիսի 16-ին Թբիլիսիում։
Երբ փակվեց հայկական դպրոցը
Հրաժարվեց այլ լեզվով կրթություն ստանալ, ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։
Ազգի մեջ մեծացած հայորդի
Մարտական ոգով էր՝ ծնված զինվորականների ընտանիքում։ Չորս տարեկանում արդեն բազմապատկման աղյուսակը գիտեր։ Ճկուն մտքով, հստակ նպատակներով։
Ինչպես են նրան հիշում
Լուռ, ժպտերես, իրավիճակ լուծող։ Մեծ հայրենասեր էր։
Կյանքի ձգտումները
Ուզում էր ետ վերադարձնել պապերի հողերը՝ Սումգայիթից բռնի տեղահանված պապերի վրեժը վերածել արդար պայքարի։
Հագուստի ընտրությունը
Սովորական շոր չէր կրում։ Միայն զինվորական։ Հողը դղրդում էր նրա քայլերից։
Վերջին խոսքերը
«Առաջ ենք գնում։ Էլ թախծոտ աչքերդ չեմ տեսնի» - ասել էր հոկտեմբերի 10-ին։
Վերջին հերոսական պահերը
Հրամանատարի փոխարեն առաջնորդեց գումարտակը, մաքրեց դիրքը։ Երբ նահանջի հրաման եղավ, հրաժարվեց ենթարկվել․ «Ես ետ իջնեմ՝ մորս աչքերի մեջ ո՞նց նայեմ»։
Վերջը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին։ Ծանր վիրավոր վիճակում հրաժարվեց օգնությունից՝ ասելով․ «Մնացածին օգնեք»։ Պայքարեց պառկած՝ մինչև կասետային հարվածը։