
Ծնվել է
1977 թ. դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ մարդ, լավ ընկեր, հասնող, ասող-խոսող։
Երազանքները
Տունը վերանորոգելու և երեխաների լավ կրթության հետ էին կապված։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր կատակասիրությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 26-ին․ «Կարկուտ է գալիս, կրակոցի ձայն չի։ Ամեն ինչ լավ է, դուք լա՛վ եղեք»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 26-ին, Ներքին Հորթախում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։