
Ծնվել է
1997 թ․ հոկտեմբերի 16-ին Բուլղարիայում։
Ընկերության արժեքը
Նշանված էր։ Շփվող էր բոլորի հետ։ Ընտանեկան ու ընկերական կապերը իր կյանքի հենասյուներն էին։
Ճանաչումը հարազատների կողմից
Ասում էին՝ թասիբով տղա էր։ Պաշտպանում էր բոլորին՝ ուր էլ լիներ։ Հայրենասեր, ժիր, ազնիվ։
Երազանքները
Ուզում էր ամուսնանալ, երեք երեխա ունենալ, իրավաբան դառնալ։
Հայրենասիրությունը
Նույնիսկ բանակից ազատված լինելով՝ ասում էր․ «Եթե բոլոր մամաները քո նման մտածեն, թուրքը կգա, դռները բացի»։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 14-ին ասաց․ «Կգամ, կպատմեմ»։ Պատմությունը մնաց անավարտ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Կարմիր Շուկայում։ Տարիքով փոքր զինվորներին փրկել էր շրջափակումից, պահել բունկերում, հաց ու ջուր տարել։ Դարձել էր նրանց հերոսը։