
Ծնվել է
2001 թ․ մայիսի 19-ին Արցախում։
Մեկ տարեկանից հետո ընտանիքով տեղափոխվել էին Երևան
Սակայն Լեռնային Ղարաբաղը միշտ մնացել էր նրա սրտում։
Նվիրվածությունն ու երազանքները
Ուզում էր իր բիզնեսն ունենալ, ծնողներին երբեք դժվարության մեջ չդնել։ Երազում էր Ֆրանսիա մեկնել ու դառնալ բանկի կառավարիչ։
Ուժը՝ հայրենասիրությունից
Նրա ոգեշնչումը հայրենիքն էր։ Սովորում էր Հայաստանի ֆրանսիական համալսարանում։ Հիմա այնտեղ պահպանվում է նրա անկյունը։
Բարությունը՝ ամեն քայլում
Մանկատներ էր այցելում, հեքիաթներ էր պատմում երեխաներին, հիվանդանոցներում կամավոր էր գրանցվել։ Ֆրանսերենից թարգմանում էր հայերեն։
Սիրված ու հարգված
Բարի էր, հոգատար, ինքնուրույն ու համերաշխ։ Նա հավատով էր ապրում և բարի սրտով բոլորին օգնում։
Վերջին հիշողությունները
Ծառայում էր Սիսիանում, «ֆագոտչիկ» էր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Նրա հիշատակը այժմ ապրում է նաև փոքր եղբոր մեջ, որին անվանել են Գոռ։