
Ծնվել է
2001 թ․ հունիսի 17-ին Երևանում։
Ընտանիքի ջերմության մեջ
Ամենաշատը իր մարդկանց հետ էր։ Ֆուտբոլ էր խաղում, խաղում էր նաև համակարգչով, բայց կյանքի խաղն ամենաշատն էր սիրում։
Խաղաղության պատկերը
Խաղաղասեր էր, համեստ, ուրիշներին օգնելը՝ նրա բնույթն էր։ Ասում էին՝ խաղաղության աղավնի էր։
Երազանքները
Ուզում էր ավարտել ուսումը Երևանի Հայբուսակ համալսարանում, դառնալ ատամնատեխնիկ և սեփական կլինիկա ունենար։
Անձնական գիծը
Մանկուց ուներ կարողություն՝ մարդկանց ցավից հանել։ Զրույցը ծիծաղով էր լցնում, նույնիսկ՝ պատերազմում։
Վերջին խոսքերը
«Ես լա՛վ եմ, ապահով տեղում եմ»։ Երբ զգուշացրին, որ հեռախոսով չխոսի, վտանգավոր է, ասաց․ «Արի եղանակից խոսենք»։
Վերջին պատերազմը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Հադրութում։ Վիրավորին օգնելու գնացին երեքով։ Վիրավորը փրկվեց։ Նրանք՝ ոչ։