hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մասիս Դունամալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ մարտի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Մյուսների համար լավ գործեր անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ազատ ժամերին ֆուտբոլ էին խաղում։ Ամուսնացած էր։ Ուներ մեկ տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, բարեսիրտ, անկեղծ, տաքարյուն մարդ։

Երազանքները
Իր տան, մեքենայի հետ կապված փոփոխություններ անել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր ռոմանտիկ պահվածքով, մտածելակերպով։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 22-ին․ «Չգիտեմ՝ կգա՞մ, թե չէ, կտեսնե՞մ տղային, թե չէ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Ղազարի մոտակայքում։ 2 զենքով է կռվել։ Եղել է հրետանավոր, բայց նաև նոր զենքից է կարողացել օգտվել։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։