hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Ֆահրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 9-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Դիրքերում՝ առաջին շարքերում
Բոլորին օգնում էր, երբեք չէր բողոքում։ Միշտ իր ծանր զենքը միայնակ էր տանում։

Երգը՝ միայն դիրքերում
Սիրում էր երգել, բայց միայն դիրքերու․՝ «Հարո՛ւթ, երգի՛»,- ասում էին։ Չէր երգում։

Մա՛մ, բայց ասա, որ ծառայությունս թեթև անցավ։ Բան չմնաց, մե՛րս…
Ասում էր ամեն անգամ մայրիկի հետ խոսելիս։

Մարտական հավատքը
Աստված ինձ հետ ա, մենք ստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք…։

Չիրականացված երազանքներ
Պատերազմը կիսատ թողեց ծրագրավորողի երազանքն ու սիրած ֆուտբոլը։

Ես լավ եմ, պիտի շտապեմ…
Մերժեց տեղում մնալու հրամանը։ Երկրորդ կրակոցը ճակատագրական եղավ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին։ Զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս։

Հետմահու պարգևները
Արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և «Արիության» մեդալի։