hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Դավթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ փետրվարի 24-ին Երևանում։

Մանկուց առանձնանում էր վազքի, սպորտի, մաթեմատիկայի հանդեպ սիրով ու եռանդով։

Սովորելու ուժը
Ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, սովորում էր նաև վազքասերների ակադեմիայում։ «Տիգրան Մեծ»-ի ռազմամարզական հատուկ վարժարանը նրա մեջ հայրենասիրական ոգի էր սերմանել։

Ընտանիքը և սերը
Ուներ սիրած աղջիկ, երազում էր ընտանիք կազմել, ավարտել ուսումը։ Պատրաստվում էր նշանվել։

Մարդկային նկարագիրը
Ընկերասեր էր, համեստ, խելացի, հասնող։ Բոլորի սրտում սիրով ու հարգանքով էր ապրում։

Անձնական փոքրիկ սովորույթներ
Յուրահատուկ էր ամեն հարցում։ Ամեն ինչ անում էր, որ ոչ մի բանից ետ չմնար։

Վերջին խոսքերը
«Մամուլս, դու պատրաստ եղիր ամեն ինչի։ Եթե թուրքը քեզ հասնի, ես ինձ չե՛մ ների… Մենք պետք է պայքարենք»։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 13-ին, Հադրութում։ Զոհվեց անօդաչու սարքի հարվածից։