hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 11-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրա տարերքը
Ըմբշամարտն էր։ Նվաճած մեդալներն ու մրցանակները ոգեշնչում էին նոր հաղթանակների։

Ընկերների շրջապատում
Ուներ լայն շրջապատ։ Ընկերների, եղբայրների հետ էր անցկացնում ժամանակը։

Առաջնորդի բնավորությամբ
Խելքով էր լուծում հարցերը, ոչ երբեք՝ ուժով։ Կազմակերպում էր, համախմբում, առաջնորդում։

Երազանքները
Իր հյուրանոցն էր ուզում բացել։ Ուսումը շարունակել, ինքնուրույն հասնել նպատակներին։

Վերջին խոսքերը
«Մա՛մ, կարոտել եմ, ուզում եմ գամ…»։ Հարազատներին կանչում էր՝ զգալով ինչ-որ բան։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին։ Ականի պայթյունից չհասցրեցին պատսպարվել։

Ընտրեց չփախչել
Երբ տղաները որոշել էին փախչել, Հայկն ասել էր․ «Վաղը մյուս օր էս տղերքի աչքերի մեջ ո՞նց նայենք»։ Նա մնաց։ Մինչ վերջ։