
Ծնվել է
1999 թ․ օգոստոսի 2-ին Երևանում։
Միշտ ակտիվ էր, հարազատասեր, բոլորի հետ հարգանքով ու ջերմությամբ էր վերաբերվում։
Սրտի կապը
Ամենօրյա զրույցները հարսիկի հետ էին։ Հարցնում էր՝ ինչ նվիրի սիրած աղջկան, ինչպես ուրախացնի նրան։
Ինչպես էին նրան հիշում
Նվիրված էր, մարդամոտ, ընկերասեր։ Սիրում էր երգել, իսկ մորը ասում էր․ «Մա՛մ, դու իմ սրբությունն ես»։
Երազանքները
Ուզում էր ընտանիք կազմել, երեք երեխա ունենալ։ Երեխաների անունները՝ ծնողների պատվին։ Երազում էր եղբայրների հետ գործ հիմնել, մեքենա գնել։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 29-ին ասաց, որ ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 30-ին ձայնը տխուր էր․ «Դավիթը կողքիս նստած է»։
Ներքին զգացողություն
Հոկտեմբերի 5-ին մայրը վատ էր զգացել իրեն։ Ասում էր՝ սիրտս զգում է, որ տղաս նեղության մեջ է։ Ծնկաչոք աղոթում էր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին։