
Ծնվել է
1993 թ․ նոյեմբերի 24-ին Երևանում։
Ուսման ու աշխատանքի միջով
Սովորել է համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Միաժամանակ աշխատում էր Ucom-ում՝ միշտ շրջապատված ընկերներով։
Ներքին առանձնահատկությունները
Ընկերները միշտ ասում էին՝ Սարգիսն ուրիշ տեսակ էր։ Անգամ մարտի դաշտում կատակներ էր անում՝ ոգին բարձր պահելու համար։
Ցանկություններն ու նպատակները
Ամեն ինչ անում էր ծնողների համար։ Ասում էր․ «Քույրիկին կամուսնացնենք, հետո իմ մասին կմտածե՛մ»։
Վերջին զանգից առաջ
Երբ զինկոմից զանգեցին, մի պահ կասկածեց։ Ասաց․ «Պատրաստ եմ»։ Վազելով հագնվեց։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 26-ին մայրն ասաց՝ արի տուն։ Պատասխանեց․ «Հեսա մի քանի թուրք էլ կա, խփեմ ու գամ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Մարտակերտում։ Դիրքերը հանձնելուց առաջ խրամատները ականապատվում էին։