
Ծնվել է
1980 թ․ դեկտեմբերի 9-ին ԼՂՀ-ում։
Նրան ոգեշնչում էր
Ընկերները, աշխատանքը և ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու աղջիկ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, ընկերասեր, ճշտապահ, կարգապահ, նվիրված մարդ։
Երազանքները
Լավ կյանք ունենալ, սեփական գործը սկսել։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր կարգապահությամբ և ճշտապահ էր։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 8-ի․ «Ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին, Աղդամում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ 40 զինվորի հավաքել է բունկեր և կյանքերը փրկել, բայց ինքը չի հասցրել մտնել։