hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ազատյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 6-ին Երևանում։

Ուսման ճանապարհը
Սովորում էր ՀԱՊՀ-ի քոլեջում։ Ուներ տարիքին ոչ բնորոշ հասուն մտածողություն, իսկ հայրենասիրությունն իրենից անբաժան էր։

Ընկերության ուժը
Ժամանակի մեծ մասը անցկացնում էր ընկերների շրջապատում։ Նրանց մեջ յուրահատուկ ջերմություն էր սփռում։

Ցածրաձայն երազանքները
Իրատես էր։ Կարճաժամկետ նպատակներ էր դնում և արագ էլ հասնում դրանց՝ համոզված իր ուժերի մեջ։

Նրա խոսքն ու ոգին
Ասում էր․ «Մանումենտցի կյաժ կլինի՞, Եղվարդցի Կյաժ չէ՞ լինի»։ Իր խոսքում կենսախինդ համառություն կար։

Վերջին անգամ
Սեպտեմբերի 26-ին ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Բայց հաջորդ օրը…

Վերջին վերքը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին մեքենան ռմբակոծվել է։ Արմանը գլխից վիրավորվել է։