hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորայր Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ ապրիլի 10-ին Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում։

Սրտի շարժիչը
Հայրենասիրությունն ու պատասխանատվությունը դարձրել էր ապրելու եղանակ։

Ներաշխարհն ու շրջապատը
Մաքուր սրտով ու մաքուր հոգով ապրող Նորայրը իդեալական ընկեր էր։ Ընտանիքը, ընկերները նրա կյանքի կարևոր մասն էին կազմում։

Չիրականացած երազանքը
Նա ցանկանում էր նորոգել տունը՝ փոխել կտուրը։ Իր մահից հետո ընտանիքը կատարեց այդ երազանքը։

Վերջին խոսքը
Շրջափակման մեջ գտնվելիս հորեղբորն ասել էր․ «Եթե կարաս, դու դուրս արի՛, գնա՛ տուն»։ Իր անձնազոհությունն անվիճելի էր։

Խիզախության պահվածքը
Միշտ առաջ էր գնում։ Ոչ մի պահ չվախեցավ ու պայքարեց ոչ միայն իր, այլև՝ ընկերների համար։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6-ին, Շուշիում՝ Քարին տակում։ Անասելի խիզախությամբ ոգևորում էր բոլորին, մինչև վերջին պահը օգնություն էր ցուցաբերում։