hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր
Իր երեխաների ծնունդը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հասնող, կամեցող և բարի մարդ։

Երազանքները
Իր երեխաների համար լավ ապագայի մասին։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բարությամբ։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 26-ին․ «Չէ՛, ոչինչ չկա։ Ամեն ինչ լավ է։ Սուտ է պատերազմի մասին լուրը»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին, Քարվաճառում։ Զոհվել է պայթյունից։