
Ծնվել է
1996 թ․ նոյեմբերի 18-ին Երևանում։
Մարդկանց նկատմամբ սերն ու կապը
Պապիկի հետ սերտ կապ ուներ, իսկ նրա մահից հետո՝ տատիկի։ Բայց ամենաուժեղ կապը մոր հետ էր։ Միասին էին հաղթահարել ամեն ինչ՝ հիվանդություններ, դժվարություններ, ցավեր։
Մարմնի ու հոգու պայքարը
Ձախ ոտքի վիրահատությունից հետո նորից քայլել սովորելը դարձավ կյանքի կռիվ, որը նա հաղթահարեց՝ մոր ձեռքից բռնած։
Ուսումը ու ուղին
Սովորել էր Հրազդանի խոհարարական ուսումնարանում։ Ծառայությունից հետո դարձավ Կապանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն օպերատոր։
Երազանքները
Փոքրուց երազում էր ՍՈւ վարել։ 2020 թ․-ի սեպտեմբերին պատրաստվում էր համալսարան ընդունվել, բայց չհասցրեց։
Վերջին զրույցը
Պայթյունից օրեր առաջ բողոքում էր անարդարությունից։ Ասում էր՝ ինչո՞ւ իր գործը բոլորը լուրջ չեն ընդունում։ Զայրացած էր ու զգոն։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Գորիսում։ Զոհվեց հակաօդային կայանում անօդաչու սարքի հարվածից՝ փորձելով փրկել ծառայակիցներին։ Վերջին խոսքերն էին․ «Մամայիս լա՛վ կնայեք»։