hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարեգին Երանոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ դեկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։

Նոր կյանք՝ Արցախում
17 տարեկանում ընտանիքով տեղափոխվել էին Քաշաթաղի Արծվաշեն գյուղ։ Նոր տուն, նոր հող, նոր նվիրվածություն։

Առաջին ծառայությունը
2000-ին զորակոչվել էր Հայոց բանակ։ Զորացրվելուց հետո ծառայել էր ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Ապրիլյան քառօրյա պատերազմ
2016-ին՝ Ապրիլյան պատերազմի առաջին օրից Ջրականի ու Ասկերանի դիրքերում էր։

Եղբայրներով՝ առաջնագծում
2019-ից եղբոր՝ Գրիգորի հետ, ծառայում էր նույն զորամասում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին տեղափոխվեցին ռազմաճակատ։

Փրկել է մարտական ընկերներին շրջափակումից
Ծանր վիրավոր էր, բայց շարունակել է կրակել մինչև լուսաբաց։ Գարեգինի գնդացիրը չէր լռում։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին։ Զոհվել է եղբոր գրկում։

Հետմահու պատիվը
Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։