
Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր
Իր հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, բարի, նվիրված, մեծ սիրտ ունեցող, հայրենասեր, կարեկցող։
Երազանքները
Խաղաղության մասին և իր երեխաների համար լավ ապագա։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր ընկերասիրությամբ։
Վերջին զրույցը
Նոյեմբերի 7-ին․ «Ձեզ լա՛վ նայեք։ Ձեզ շատ եմ սիրում։ Երեխեքիս լա՛վ կնայես և ճիշտ կդաստիարակես տղայիս»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Նոյեմբերի 5-ից 43 հոգով շրջափակման մեջ են եղել։ Զոհվել է հրազենային կրակոցներից։