
Ծնվել է
1973 թ․ փետրվարի 23-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր
Ցանկացածին լավություն անելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և կնոջ հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երեք երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորին հասնող մարդ։
Երազանքները
Ընտանիքի բարելավման մասին էին, ինչպես նաև՝ փայտամշակմամբ զբաղվելու։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր մարդկային տեսքով, պունկտուալ լինելով և պատասխանատվության մեծ զգացումով։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 24-ին․ «Հաղթելու ենք, շանսատակ ենք տվել։ Ես այս երեխաներին մենակ չեմ թողնելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին։ Եղել է հրետանու վարորդ։ Զոհվել է ինքնաթիռի ռումբից։