
Ծնվել է
1968 թ․ նոյեմբերի 1-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր
Իր երեխաների հաջողությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների և ընկերների հետ։ Ամուսնացած էր։ Ուներ չորս երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար և ընկերասեր մարդ։
Երազանքները
Իր երեխաներին ամուսնացնել։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր բարի սրտով։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 22-ին․ «Գյուղից դուրս եկեք։ Ինձ էլ չզանգե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Ֆիզուլիի մոտակայքում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։