
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 19-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում։
Ուսում և նախասիրություններ
Սովորում էր Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում։ Սիրում էր ընկերների հետ ժամանակ անցկացնել, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Սրտացավ էր, պատրաստակամ։
Երազանքները
Ասում էր․ «Մա՛մ ջան, որ գամ, էլ չեմ թողնի աշխատեք, ես ձեզ կպահե՛մ»։ Ուզում էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, հանգիստ ապագա պարգևել իր հարազատներին։
Ներաշխարհը մանկությունից
Մայրը հիշում է մի պատմություն նրա մանկությունից։ Երբ կատակով հարցրել էր՝ գուցե գողությո՞ւն ես անում։ Հակոբը լրջորեն ասել էր․ «Ես կյանքում գողություն չեմ անի»։
Նրա կերպարը մարդկանց հիշողության մեջ
Նրան հիշում են որպես կատակասեր, պարզ, ազնիվ, հոգատար երիտասարդ։ Չէր սիրում բողոքել, հաճախ տխրությունը ծածկում էր ժպիտով։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 15-ին․ «Տեղս նեղ ա, չեմ կարա խոսամ»։ Զգացվում էր ճնշումը, բայց ոչ մի գանգատ չկար։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Մարտակերտում։ Նրա պատմությունը կիսատ մնաց, իսկ խոստումները՝ անմոռաց։