
Ծնվել է
1984 թ․ հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Իր ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հանգիստ, սիրված մարդ։
Երազանքները
Մեծ մեքենաներ ու տեխնիկա ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր հանգստությամբ և համբերատարությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 11-ին․ «Կարող է ես չգամ, երեխաներիս լա՛վ կնայես»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Ջաբրայիլում։ Կրակի տակ եղած ժամանակ գնացել է օգնելու ոտքերը կտրված զինվորներին։ Այդ պահին զոհվել է Գրադի հարվածից։