hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Յուրի Գեվորգով
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հուլիսի 9-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։

Ընտանեկան սերը
Ամեն պահը նրա համար արժեք ուներ, երբ իր ընտանիքի կողքին էր։

Ընկերության ջերմությունը
Ժամանակը հաճախ անցկացնում էր ընկերների հետ՝ պարզ, հոգատար, ճշտապահ։ Նրան սիրում էին բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին։

Ինչպես նրան հիշում են
Նրա ժպիտն ու հայացքն անմիջապես գրավում էին մարդկանց։ Խոսքերը լեցուն էին փիլիսոփայությամբ՝ նրան լսելը դառնում էր հաճույք։

Մնացած երազանքները
Չնայած երազանքները պարզ էին, դրանք իր սրտում խոր արմատներ ունեին։ Տղա ունենալու երազանքը մնաց անավարտ։

Վերջին հանդիպումը
Հոկտեմբերի 10-ի առավոտյան խաղում էր իր երեխայի հետ։ Երբ կինը խնդրեց չգնալ, ասաց․ «Չեմ կարա չգնամ…»։ Նշեց՝ երկու օր չի զանգի։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Ջաբրայիլում։