
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Հայկը կյանքն էր սիրում
Աշխույժ, էներգիայով լի, միշտ շարժման մեջ էր։ Սիրում էր աշխատել, ամեն բան իր ձեռքով ստեղծել։
Սրտի կիսատ մնացած երազանքը
Նրա երազանքն էր ընտանիք կազմել, ամուսնանալ։ Սերն արդեն իր կողքին էր, իր ընկերուհին՝ ում նա պաշտպանում էր։
Ընկերների սիրելին
Բոլորն ասում էին․ «Աննկարագրելի էր»։ Իր շուրջը միայն ջերմություն էր տարածում՝ շփվող, հոգատար, պատասխանատու։
Համառ աշխատանքով ապրող
Աշխատասեր էր։ Անկախ ամեն ինչից, եթե մի բան ասում էր՝ անում էր։ Նա ստեղծող տղա էր։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին բոլորի հետ խոսեց։ Մորը ասաց․ «Մա՛մ, չես պատկերացնի ինչքան զոհված երեխա կա»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին, Հադրութում։