hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Մխիթարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մայիսի 4-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։

Սեր արվեստի հանդեպ
Երգում էր, նվագում դաշնամուր, հաճախում էր դերասանական խմբակի։ Ունեցել էր լուսավոր, ստեղծագործ կյանք։

Ընտանեկան արժեքներ
Ասում էր․ «Ցանկանում եմ իմ ընտանիքի նման ընտանիք ունենալ»։ Բոլոր երազանքները կապված էին արժանի կյանք ունենալու հետ՝ սեփական բիզնեսով, իր ձեռքերով կառուցված։

Անհատական փիլիսոփայություն
Հավատում էր, եթե երեկոյան պառկելիս հիշես, որ լավ բան ես արել, ապա օրը լավ է անցել։ Սիրում էր գնահատված լինել։

Ծառայության ոգ8ով
Օգոստոսի 30-ին մեկնեց ծառայության։ Ասում էր․ «Ես պետք է իմ պարտքը տամ»։ Հպարտ էր ծառայությունից։

Վերջին զանգերը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 09։05-ին, զանգեց՝ համոզելով, որ ամեն ինչ նորմալ է։ Հոկտեմբերի 4-ին՝ կրակոցների ձայների տակ, ասաց․ «Մա՛մ ջան, դու ես սովորացրել անճարին չթողնել»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Ջաբրայիլ-Հադրութ հատվածում։ Վիրավոր հրամանատարին դուրս բերելու փորձի ժամանակ զոհվեց արկի պայթյունից։

Պարգևներ
Արժանացել է ՀՀ մարտական խաչ առաջին կարգի և Արցախի մարտական խաչ երկրորդ կարգի շքանշաններին։