
Ծնվել է
2002 թ․ մարտի 3-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
Սիրած զբաղմունքները
Սովորել էր օպերատորություն, սիրում էր իր աշխատանքը։ Սպորտը՝ հատկապես բազկամարտը, ուժ ու ոգի էր տալիս նրան։
Հարազատների շրջապատում
Ժամանակն անցկացնում էր ընկերների, եղբոր ու հոր հետ։ Նրանց կողքին էր գտնում իր խաղաղությունը։
Ինչպիսին էր նա
Սրտացավ ու ուրախ, ապրում էր մեծ եռանդով։ Խոսքը քամուն չէր տալիս։ Սիրում էր գործով ապացուցել։
Երազանքները
Ուներ սիրելի աղջիկ, ուզում էր ընտանիք կազմել, հայր դառնալ։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 1-ին էր զանգել։ Ամեն օր ասում էր․ «Լավ եմ, չմտածե՛ք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին։ Զոհվեց հրամանատարին դուրս բերելու պահին՝ անօդաչու սարքի հարվածից։