hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամսոն Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ մայիսի 1-ին Արարատի մարզի Ոստան գյուղում։

Ոգեշնչման աղբյուրները
Ոստիկանության զորքերում ծառայելն էր նրա կոչումը։ Եղբոր երեխաները մեծ ուրախություն էին բերում՝ որքան հոգնած էլ լիներ, գրկում էր ու տանում տարբեր վայրեր։

Սրտի ընտրությունը
Ուներ սիրած աղջիկ։ Երազում էր վերադառնալ ու նշանվել։ Ամեն ինչ պլանավորել էր, բայց ամեն ինչ մնաց կիսատ։

Ընտանեկան ջերմությունը
Իր ներկայությամբ ջերմություն էր սփռում։ Բոլորի հանդեպ հոգատար էր ու նվիրված, ընկերասեր ու վստահելի։

Վերջին օրերը
Հոկտեմբերի 29-ին եղբոր հետ եկավ տուն։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 2-ին, կրկին մեկնեցին առաջնագիծ։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։