
Ծնվել է
2001 թ․ հունվարի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում։
Դպրոցն ավարտելուն պես
Անմիջապես զորակոչվել էր բանակ։
Մանկությունից մինչև ծառայություն
Երազում էր տնտեսագետ դառնալ՝ հոր նման։ Ցանկանում էր համալսարան ընդունվել և երբեք չծանրաբեռնել ծնողներին։
Բնավորության մասին
Բարի էր, հարգալից, հասուն՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Սիրում էր ժամանակն անցկացնել ընկերների հետ։
Երազանքները
Նրա նպատակն էր լավ ծառայել, վերադառնալ ու աշխատել ծնողների կողքին՝ որպես թև ու թիկունք։
Սրտի սովորույթները
Շարունակում էր պապիկի թողած օրագիրը։ Երբեք չէր բողոքում ծառայությունից, ասում էր․ «Թողեք հանգիստ ծառայությունս տանեմ»։
Վերջին խոսքը
«Պա՛պ, պատերազմ ա, կարամ չզանգեմ»։ Զանգել էր քրոջ ծննդյան օրը՝ պատմելով, որ անօդաչու սարք են խոցել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ի գիշերը, Ուլյանասարի բարձունքում։ Երկու ռումբ են նետել։ Ոչ ոք ողջ չի մնացել։