
Ծնվել է
2002 թ․ հունիսի 23-ին Շամշադինի Արծվաբերդ գյուղում։ Ապրել ու մեծացել է Աբովյանում։
Երազանքների ճանապարհին
Սիրում էր լողալ, մեքենա վարել, ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Դպրոցից տուն էր գալիս, հաց ուտում ու վազում նրանց մոտ։
Մա՛մ ջան, միշտ հետդ եմ լինելու
Միշտ գալիս էր մորը գրկելու։
Բարության մասին
Նա բարի էր, հարգալից, դրական՝ բոլորի կողմից սիրված։
Չէ, պետք ա գնամ
Պատասխանում էր, երբ ասում էին՝ մի քիչ սպասիր։ Շատ էր ուզում գնալ ծառայության։
Վերջին զանգը
Նոյեմբերի 7-ին․ «Մա՛մ ջան, հանգիստ եղեք, մենք չենք կռվում, ամեն ինչ լ՛ավ է»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին ոտքով Հադրութից հասել էին Շուշի։
Մարտական ոգին
Անվախ էր, խիզախ։ Վիրավոր, բայց մարտական՝ զոհվել է Շուշիի մատույցներում՝ գլխից ստացած հարվածից։