
Ծնվել է
1999 թ․ մարտի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։
Ուժի աղբյուրը
Նրան ոգեշնչում էին կյանքը, իր և ընկերների հաջողությունները։ Ամեն փոքր առաջխաղացում իր ներսում մեծ բերկրանք էր առաջացնում։
Անձնային նկարագիրը
Բարի, ազնիվ, ընկերասեր ու պարզ էր՝ հոգին նման նորածնի մաքրությանը։ Նա սեր էր տարածում ամենուր։
Երազանքների մասին
Մեծ նպատակ ուներ՝ ավարտել ուսումը, աշխատել մասնագիտությամբ, տուն կառուցել, վերանորոգել հայրական օջախը։
Հոգևոր առանձնահատկությունները
Լավատես էր։ Նույնիսկ ամենաբարդ պահին անկեղծ ժպտում էր ու վստահություն ներշնչում։
Վերջին խոսքերը
Անգամ բուժկետում հոգ չէր տանում իր մասին։ Ասել էր․ «Սիրունս, թող գնա՛մ զորամաս, ես լա՛վ եմ։ Կիրակի օրը արդեն տղաների հետ կլինեմ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Մարտակերտում։