hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 19-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։

Կյանքի ուղին
Սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ատամնաբույժի մասնագիտությամբ։ Ծառայության ընթացքում վերապատրաստվեց որպես բուժակ և մեկնեց ԼՂՀ՝ սերժանտի կոչումով։

Երազանքները
Մարտի դաշտում բոլորին օգնության էր հասնում։ Ասում էր․ «Գամ, վիրաբույժ եմ դառնալու»։ Բուժելը նրա կոչումն էր։

Մարդկային կերպարը
Շփվող, նվիրվող, ժպտերես։ Ամեն հարց լուծում էր հաշտությամբ։ Երբեք զինվորին մենակ չէր թողնում։

Ընտանեկան ջերմության մեջ
Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի և ընկերների շրջապատում։

Վերջին զանգը
Նոյեմբերի 2-ի առավոտյան խոսեց․ «Մեր մոտ հանգիստ ա, մի քիչ գործեր ունեմ, կզանգե՛մ»։

Վերջին մարտը
Նույն օրը՝ 13։30-ին, Ճարտարի դիրքերում լսվեց վիրավորի կանչը։ Նետվեց օգնության։ Տանկի հարվածից մի քանի մետր շպրտվեց։