
Ծնվել է
1992 թ․ սեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում։
Կյանքի ճանապարհը
Սովորել էր ՀԱԱՀ-ում՝ ավարտելով ագրոնոմիկայի բաժինը։ Այնտեղից էլ սկսել էր սեփական գործը։
Աշխատասիրության ուժը
Ընտանեկան խանութն էր հսկում։ Սիրում էր հասարակական գործունեությունը, միշտ շարժման մեջ էր։
Երազանքները
Ցանկանում էր զարգացնել բիզնեսը, ամուսնանալ, ընտանիք կազմել։ Իրեն տեսնում էր կայացած ու ստեղծող։
Սիրված էր շրջապատում
Մարդասեր ու ընկերասեր Վահիկին բոլորը սիրով էին հիշում։ Նա իր ջերմությամբ վարակում էր շրջապատը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 15-ին էր վերջին անգամ խոսել հարազատների հետ։ Զգուշացրել էր, բայց նաև հանգստացրել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Ջաբրայիլում։ ՍՈՒ-ի հարվածից վիրավորվեց։ Իշխանաձորում՝ հոսպիտալ տանելու ճանապարհին, զոհվեց բեկորային վնասվածքից։