
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր ուժերով նպատակները իրագործել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, տանը, ընտանիքի հետ։ Մայրիկի հետ շատ կապված էր, միշտ թև ու թիկունք էր նրա համար։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խելոք, աշխատասեր։
Երազանքները
Ամուսնանալ, չորս երեխա ունենալ, լավ գործ ունենալ։ Ասում էր, որ պետք է անպայման ծառայի։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Վարակիչ ծիծաղ ուներ։ Միշտ զանգում էր և ասում․ «Աշխարհի ամենասիրուն մամա՛, ո՞նց ես»։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 24-ին բոլորի հետ ուզում էր խոսել։ Մարտունի 2 դիրքից Ֆիզուլի տեղափոխվելիս, մեքենայից իջել է, տեսել է եղբորը վիրավոր, օգնել նրան, տեղափոխել հիվանդանոց։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, զոհվել ՀՏԿՀ-ի հարվածից։ Միայնակ պայքարել է մինչև վերջին շունչը։