hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Շոթա Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 11-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում։

Մայրիկի հետ կապն անբացատրելի էր
Առանց նրա կյանքը չէր պատկերացնում։

Ներքուստ խաղաղ
Սիրում էր երեխաներին, սիրում էր մաթեմատիկա։ Ամեն փոքր բանում գտնում էր ոգեշնչում։

Ընկերության կերպարը
Բոլոր հարազատների համար պատրաստ էր ամեն ինչի։ Հարգված էր բոլորի կողմից։

Երազանքների սկիզբը
Պլաններ ուներ մեծ եղբոր հետ բիզնես հիմնելու։ Երազում էր աշխատել, ստեղծել։

Թեև դեռ 18 տարեկան էր
Իր մեջ ուժ կար՝ զուսպ, անկեղծ ու անձնվեր։

Վերջին զանգը
Հոկտեմբերի 27։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Կարմիր շուկայի Շեխերում։ Վիրավորվեց։ Չնայած ցավին, շարունակեց օգնություն ցուցաբերել։ Երբեք ոչ ոքի մենակ չէր թողնում։