
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 4-ին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում։
Մանկությունից հայրենիքը նրա ներսում էր՝
Որպես վեհագույն արժեք։
Ծառայության սպասումով
Դպրոցն ավարտելուց հետո մեծ ոգևորությամբ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ ծառայեմ գամ, նոր կհասկանամ, թե ինչ եմ անելու։
Մշտապես նվիրված
Հայրենիքին նվիրված էր՝ եռագույնը միշտ հպարտությամբ էր բարձրացնում։ Դասարանում սիրված էր բոլորի կողմից։
Հարազատների աչքերով
Կարգապահ, սիրող, հարգված ու օրինակելի։ Յուրահատուկ էր ամեն հարցում։
Սեպտեմբերի 27-ից դիրքերում էր
Հուլիսյան դեպքերից հետո ստորագրել է, որ պատերազմի դեպքում գնա առաջնագիծ։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 9-ին վերջին անգամ զանգեց՝ կարճ, բայց վստահ ձայնով։
Վերջին խոսքերը
«Ես դավաճան չեմ։ Իմ ընկերների արյունով պահած հողը շուն թուրքին չե՛մ տա»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին։ Հրամանատարը երեք անգամ նահանջի հրաման տվեց, բայց Արսենը առաջ գնաց ու կրակ բացեց։ Զոհվեց դիպուկահարի կրակոցից՝ կանգուն ու արժանապատիվ։