
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը՝ հատկապես հունա-հռոմեական ըմբշամարտը։ Մրցումների է մասնակցել, մեդալներ ունի։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը կամ մարզասրահում։ Անգամ տանն էր պարապում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Օգնող, հասնող, ամեն հարցում սիրում էր առաջինը լինել, ոչ մեկի խնդրանքը չէր մերժում։ Ամեն ինչի ինքնուրույն ուզում էր հասնել։ Բծախնդիր, լուրջ, ծանրակշիռ։
Երազանքները
Համալսարանն ավարտել, մնալ իր գյուղում։
Քույրիկի հետ պլաններ էին գծում թե հետագայում ինչ պետք է անեն։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ռոբերտ Աբաջյանին էր պաշտում, պատվիրել էր նրա նկարով և խոսքերով վերնաշապիկ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 13-ին բոլորի հետ խոսեց։ Այդ օրը 10 րոպեն մեկ զանգում էր։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Շրջափակումից վիրավոր հրամանատարին փրկել է։ Զոհվելուց հետո հայրը երազ է տեսել, ասել է․ «Գացել եմ, հաջող անեմ, երկար չեմ կարա մնամ»։