
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում։
Մանկության ոգևորությունը
Ամեն ինչից ոգեշնչվող, ուրախ, ժպտերես։
Ընտանիքի ջերմությունը
Սիրում էր իր ժամանակն անցկացնել ընտանիքի, ընկերների հետ։
Ինչպես նրան հիշում են
Բարեհամբույր, ընկերասեր, ժպտերես։ Իր ներկայությամբ բերում էր խաղաղություն ու ջերմություն։
Նպատակների ուղին
Երազում էր բանակից վերադառնալ, տուն կառուցել եղբայրների համար, իր համար ու մեքենա գնել։
Անձնական հատկանիշները
Նպատակասլաց էր ու ստեղծող։ Ցանկացած գործում ուզում էր լինել առաջինը, լավագույնը։
Վերջին խոսքերը
«Ամեն ինչ լա՛վ ա։ Ոչ մի կռիվ չկա՛։ Մենք հողերը հետ ենք բերելու, մինչև վերջ առա՛ջ ենք գնալու։ Արխային եղե՛ք», լսվեց նրա ձայնը՝ վստահ ու անկոտրում։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Կարմիր շուկայում։ Խիզախորեն մարտնչեց, հերոսաբար զոհվեց։