
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 11-ին Երևանում։
Սպորտի բերումով
Հունա-հռոմեական ըմբշամարտում իր առաջին մրցումից սկսած զբաղեցրել էր առաջին տեղը։ Մեդալներն ու պատվոգրերը հիշեցում են նրա պայքարող ոգու մասին։
Ներսից ու դրսից
Նրա մեջ ամեն ինչ դրական էր։ Համբերատար էր, համեստ, մեծին հարգող, իր ձևով յուրահատուկ։
Սրտի մարդիկ
Հատուկ կապ ուներ հոր հետ։ Ընկերների շրջապատում սիրելի ու վստահելի էր։
Երազանքները
Պարզ էին՝ ընտանիք, աշխատանք, կայուն տուն։ Ուզում էր կառուցել, ապրել։
Չգիտեմ վաղն ինչ կլինի
Առաջին անգամ ասաց նոյեմբերի 1-ին։ Բայց միևնույն է՝ նահանջը չէր ընդունում։
Վերջին հերոսությունը
2020 թ․ նոյեմբերի 2-ին, Ճարտարում։