
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 27-ին Սիսիան համայնքի Շաքի գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գյուղատնտեսությամբ զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։ Բազմազավակ ընտանիքի 10 երեխաներից մեկն էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ճարպիկ էր, սիրում էր շփվել իրենից տարիքով մեծերի հետ։
Օգնող, հասնող, նվիրված, աշխատասեր։
Երազանքները
Չաշխատող քարի արտադրամաս ունեին, ասում էր․ «Գնամ, վերանորոգենք, աշխատեցնենք»։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 15-ին բոլորի հետ խոսել էր։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Ասում են, որ մեն-մենակ աշխատում էր, չէր քնում։