hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ փետրվարի 15-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Սրտի շարժիչը
Պար էր սիրում, կյանքը՝ ամբողջությամբ։ Չկար մի բան, որը չսիրեր։ Իր էներգիայով վարակում էր բոլորին։

Ընկերների խաղաղության աղավնին էր
Զինվոր էր, բայց սրտում միշտ խաղաղություն ուներ։

Երազանքները
Բանակը ավարտելուց հետո ասում էր․ «Տես ինչեր եմ անելու»։ Բոլոր երազանքները կիսատ մնացին։

Վերջին զանգը
Սեպտեմբերի 27-ի գիշերը բարձրացել էր դիրքեր։ Ասել էր․ «Զանգես անհասանելի լինեմ՝ չանհանգստանաս»։

Մարտադաշտ վերադարձը
Բեկորային վնասվածքով վիրահատվել էր հոկտեմբերի 12-ին։ Հաջորդ օրը վերադարձավ մարտի դաշտ՝ ծնողներին չասելով։

Վերջին խոսքը
2020 թ․ նոյեմբերի 9-ին։ «Մա՛մ ջան, խոսք տուր, որ չես լացելու, ծնկի ես գալու ու աղոթք ես անելու։ Խոսք տուր, որ իմ պես դուխով ես լինելու»։ Այդ օրն էլ վեց ընկերների հետ միասին զոհվեցին։

Վերջին մարտը
Նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Զորքի համար գնացել էին ուտելիք բերելու։ Զանգել էր․ «Մա՛մ ջան, ամեն ինչ տոչնի ա, լավ ա լինելու»։