hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միքայել Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ նոյեմբերի 29-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը՝ ֆուտբոլով զբաղվելը, աշխատանքի վայրում՝ շինարարություն, իր հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, աշխատանքի վայրում՝ շինարարության մեջ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, բարեկամասեր, օգնող, հասնող։

Երազանքները
Շինարարությամբ զբաղվել։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 20-ին իջել էր զենք տանելու և եկավ տուն։ Ոչինչ չկերավ, ասաց․ «Սաղ կա, սաղ լավ ա, սաղ ունենք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22, Մարտունի Դլաղարդա դիրքերում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Բոլորին ոգևորում էր․ «Դուխներդ տե՛ղը, միևնույն է, վրեժ ենք լուծելու»։ Կատակներ էր անում մարտի դաշտում։